Արտագնա աշխատանքի բացակայության պատճառով Սամսար գյուղի, ինչպես նաև Ջավախքի մյուս գյուղերի բնակիչնեը, անցած տարի միջին հաշվարկով չկարողացան վաստակել 20 000-ական լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետում եկամուտի հիմնական աղբյուր է հանդիսանում արտագնա աշխատանքը և գյուղատնտեսությունը (անասնապահություն և հողագործություն)։ Հարցումների արդյուքները ցույց են տալիս, որ 2019 թվակաին Փոքր Սամսարում տնտեսապես ակտիվ հասարակության 15,5%-ը արտասահմանոմ էր աշխատում, որը բավականին բարձր ցուցանիշ է, 59%-ը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, 22,5% եկամուտ էր ստանում այլ ոլորտներից (կրթություն, առևտուր, առողջապահություն), իսկ 3%-ն անգործ էր։ 2020 թվականին համաճարակով պայմանավորված արտագաղթի ցուցանիշը նվազեց՝ հասնելով 1%-ի: Այն մարդիկ, որոնք աշխատում էին այլ ոլորտներում, գործազրկության պատճառով սկսեցին զբաղվել գյուղատնտեսությամբ, այդ իսկ պատճառով գյուղատնտեսությամբ զբաղվողների քանակը աճեց է մինչև 81%-ի։
Չկարողանալով հատել սահմանը մարդիկ սկսեցին եկամտի այլ աղբյուրներ փնտրել, որոնցից ամենահարմար տարբերակը գյուղատնտեսությունն էր։
Հովհաննես Խաչատրյանը գյուղի տնտեսապես ակտիվ հասարակության 15,5%-ի մեջ է մտնում: 2019 թվականին նրա եկամուտը խոպանից կազմել է մոտավոր 30 000 լարի, գրեթե նույնքան ֆինանսական կորուստ է կրել 2020 թվականին:
«Անցած տարի խոպանից 30 000 լարի եկամուտ ունեի, այս տարի մինուս 30.000 է եկամուտս։ Իրավիճակին հարմարվելու համար որոշեցի գյուղատնտեսությամբ զբաղվել, կոնկրետ հողագործությամբ», – պատմում է Սամսար գյուղի 38-ամյա բնակիչը։
Վերջինս ցածր տոկոսով գյուղատնտեսական վարկ է ձևակերպել և 27 000 լարի արժողությամբ նոր տրակտոր է գնել, սակայն ստացած արդյունքը չի գերազանցել նույնիսկ նվազագույն սպասելիքները:
«2 հեկտար կարտոֆիլ էի ցանել, այն հույսով, որ եկամուտս կբավարարեցն վարկի մարմանը, բայց կարտոֆիլի գինը շատ ցածր է այս գների պայմաններում անհնար է հողագործությունից բավարար եկամուտ ստանալ։ Մարտ ամսին պետք է փակեմ վարկիս մի մասը, որը կազմում է 9 000 լարի, ստացած շահույթս չի բավականացնում, որպեսզի վարկս մարեմ։ Կարճ ասած, այնպես ստացվեց, որ տրակտոր գնեցի գյուղում մնալու համար, բայց վարկը պետք է մարեմ խոպանում աշխատելով», – պատմում է Հովհաննես Խաչատրյանը:
Լարիի արժեզրկման պատճառով մարդկանց ծախսերը 2019 թվականի համեմատ շատացել են, իսկ միայն գյուղատնտեսությունից ստացած եկամուտը չի բավարարում: Ըստ 2019 թվականի տվյալների, Փոքր Սամսար գյուղում յուրաքանչյուր ընտանիք, տարվա ընթացքում միջին հաշվարկով 3 580 լարի խնայողության հնարավորություն ուներ, իսկ 2020 թվականի տվյալները ցույց են տալիս, որ միջինում յուրաքանչյուր ընտանիքի խնայողությունը մինուս 5 372 լարի է կազմում։ Վերոնշյալ ցուցանիշները վերլուծելով կարող ենք եզրակացնել, որ 2020 թվականին Փ․ Սամսար գյուղում բնակչության բարեկեցության մակարրդակը շատ ցածր է, իսկ ծախսը գերակշռում է եկամուտին։
Գյուղում մնալով և գյուղատնտեսությամբ զբաղվելով մարդիկ կարող են միայն գոյատևել, իսկ բարեկեցիկ կյանքի մասին խոսելն անգամ ավելորդ է։
Վարդուհի Կուրղինյան