Ըստ «Bloomberg»-ի վերջին տվյալների, այսօրվա դրությամբ, աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 124,5 միլիոն մարդ: Այդ թվում ԱՄՆ-ում պատվաստվել է ավելի քան 38,4 միլիոն մարդ, ինչը կազմում է բնակչության 11,7%-ը: Միացյալ Նահանգներին հաջորդում է Չինաստանը՝ ավելի քան 31,2 միլիոն պատվաստված բուժառուներով, սա բնակչության 2,23%-ն է կազմում: ԵՄ-ում պատվաստվել է ընդամենը 15,9 միլիոն մարդ:
Հրապարակման համաձայն՝ աշխարհում օրական պատվաստվում է 3-3,5 միլիոն մարդ: Ամենաարագ տեմպերով պատվաստումը ընթանում է Իսրայելում, որտեղ արդեն պատվաստվել է 5,3 միլիոն մարդ,որը կազմում է ընդհանուր բնակչության 59,4%-ը:
Իսրայելից բացի, պատվաստումներն արագ տեմպերով տեղի են ունենում Արաբական Միացյալ Էմիրություններում և Միացյալ Թագավորությունում, որտեղ արդեն պատվաստվել են բնակչության, համապատասխանաբար, 37,2%-ը և 17,1%-ը: