Սննդամթերքի կեղծման փաստերը ակտիվացնում են պետական մոնիթորինգի և հետագա տույժերի մեխանիզմը: Ինչպես են Վրաստանում պայքարում սննդամթերքի կեղծման դեմ, ինչն է պակասում երկրում այդ պայքարում, ով է մեղավոր և ով է վճարում այդ ամենի համար:
Փետրվարի 25-ին Jnews.ge-ի լրագրողները ականատես եղան, թե ինչպես սառեցված հավի առաքիչները բերեցին արկղները, և իրենց մեքենայում արագ փոխեցին սննդամթերքի արտադրության հին գրությունը՝ փակցնելով նոր տեղեկատվությունը, ինչպես նաև փոխելով փաթեթավորումը:
Դա տեղի էր ունենում մոտ 30 րոպե: Առաքող մեքենաների համարները չերևացող, բայց փոփոխման փաստերը ցույց տվող լուսանկարները` խմբագրությունն անմիջապես տեղադրել է կայքում, զգուշացնելու համար սպառողին: Իսկ «ոչ այնքան մաքուր ձեռքերով» առաքիչների մասին հաղորդել էր նաև Վրաստանի սննդամթերքի անվտանգության Գործակալությանը, տրամադրելով տեղեկություններ, որը հրապարակվել էր կայքում, ինչպես նաև լուսանկարաներ, որտեղ երևում են լոգոն և առաքիչ մեքենաների պետհամարանիշը:
Ախալքալաքցի գնորդը հազվադեպ է նայում արտադրության ամսաթվին, վստահելով վաճառողին, իսկ նրանք էլ իրենց հերթին ապավինում են արտադրողի ազնվությանը կամ գիտակցաբար վաճառում ոչ թարմ սննդամթերք: Սակայն, ինչպես պարզվեց, այս հարցում ոչ մի երաշխիք չկա: Ինչպես նաև չկա հստակ պետական մոտեցում: Պետության վերահսկողության առավել նպատակահարմար եղանակը համարվում է տուգանքները, որին ենթարկվում են խանութները, լցնելով պետական բյուջեն: Պիտակավորման կանոնների խախտումների համար, որին մենք ականատես եղանք, տուգանքը 400 լարի է առաջին անգամի համար, իսկ երկրորդ և հաջորդ անգամների համար 1200 լարի: Փոքր արտադրողների համար սա մեծ տուգանք է, իսկ խոշոր խանութների համար՝ աննշան են: Նրանք վճարում են ու շարունակում խախտել:
Սննդամթերքի անվտանգության վերահսկողությունը իրականացնում է Վրաստանի սննդամթերքի անվտանգության Գործակալությունը: Գործակալությունում արձանագրեցին և խոստացան հետաքննել կոնկրետ տվյալ դեպքը, որի ականատեսն էր եղել Jnews.ge-ն և արդյունքների մասին տեղեկացնել խմբագրությանը:
«Նրանք ունեն 24-ժամյա թեժ գիծ, ուր կարող եք զանգահարել, և այդ զանգերը կան ու իրոք, բավականին շատ են: Արդեն գործակալությունը կարող է գտնել և պարզել բոլոր մանրամասները, այն կարող է դադարեցնել արտադրությունը, արգելել վաճառքը, տուգանել, բայց, ցավոք տուգանքները այնքան մեծ չեն, որքան կցանկանայինք, որ լինեին: Մյուս կողմից, արձագանք գրեթե միշտ կա: Գնելու ժամանակ նմանօրինակ խախտումների հայտնաբերումը դժվար է, բայց մյուս կողմից էլ, եթե տեսուչը գնա խանութ, որտեղ պահեստներն են և ստուգի դրանց փաստաթղթերը, այսինքն, երբ են նրանք ստացել արտադրանքը, թե ինչպիսին էր այն և ինչպես է այն փոխվել, կարող է դա հայտնաբերել, ու կարող է արդեն տուգանել: Հիմնականում արձագանքվում է վարչական միջոցներով, ինչը պարզ է ու հեշտ սպառողի համար, քան դատարանների միջոցով, դա երկար, բարդ, թանկ ու ռիսկային է», – ասաց Ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնի փորձագետ` Լիա Թոդուան:
Ժամկետանց սննդամթերքի, հակասանիտարական պայմանների, որդնած և փտած արտադրանքների հարցը արդիական է ոչ միայն Ախալքալաքում, այլև ողջ Վրաստանում: Այն մասին, որ սպառողներից մեկը դատարան դիմած լինի, երբ գնված սննդամթերքը ժամկետանց կամ փչացած լինեու պատճառով սննդի անվտանգության փորձագետ Լիա Թոդուային հայտնի չէ:
Ով է պատասխանատու այն բանի համար, թե ինչ ենք գնել: Ինչպես բացատրում է փորձագետ Լիա Թոդուան յուրաքանչյուր օղակ պատասխանատու է իր գործունեության համար:
«Պատասխանատվություն է կրում այն անձը, ով արտադրում է կեղծիքը: Յուրաքանչյուր արտադրող պատասխանատու է, իր արտադրանքի համար: Եթե կեղծիքը հերմետիկ ամանի մեջ է, և այդ մասին վաճառողը չգիտի, իհարկե, նա չի կարող պատասխանատվություն կրել, բայց, մյուս կողմից, եթե խանութն է կեղծել պիտակը, ապա պատասխանատվություն կկրի խանութը», – ասում է նա:
Այս կեղծման պատասխանատվությունը չի ավարտվել կեղծողներով: Գործակալությունն աշխատում է, մեր դիմումի հաջորդ՝ շաբաթ օրը Ախալքալաքի խանութներում արդեն հավերի փորձարկում էր ընթանում, ինչը հիմնականում հանվել էր վաճառքից և սպասում էին առաքիչներին: Փորձաքննության ժամանած գործակալության տեսչական անձնակազմը նախ դժգոհել է, որ իրենց ազատ օրը ինչու պիտի աշխատեն և վաճառողներին ասել են, որ հնարավոր տուգանքի «պատճառը» լրագրողներն են, և գնացեք «լրագրողներին շնորհակալություն» հայտնեք տուգանքների համար, այդպիսով պատասխանատվությունը գցելով լրագրողների ուսերին, ովքեր դիմել են նրանց, պարզելու վիճակագրությունը և մեթոդները, որոնց միջոցով կարելի է պաշտպանել սպառողների իրավունքները:
Սակայն, մի քանի խանութների վաճառողներ, որոնց հետ Ախալքալաքում մենք խոսեցինք մինչ այդ, միաձայն հաստատում էին, որ արտադրանքները նրանք գնում են պիտանելիության ժամկետների հիման վրա: Իսկ ինչ կերպով են արտադրանքները գալիս, նրանք չեն կարող իմանալ կամ վերահսկել այն:
Ախալքալաքի շրջանի խանութները պետական լեզվի չիմացության պատճառով դժվար են հարմարվում կանոնադրության փոփոխություններին, դժվար են լրացնում թղթաբանությունը, դժվարությամբ են իմանում նորությունները: Հաճախ նրանք դա իմանում են «թանկ» փորձերից հետո` տուգանքների տեսքով:
Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, կան նաև անբարեխիղճ վաճառողներ, ովքեր օգտագործում են իրավիճակը, գտնում իրավիճակից դուրս գալու ճանապարհը, աշխատում են իրենց դյուրահավատ գնորդների վրա վաճառելով, իմանալով, որ վաճառում են ժամկետանց սննդամթերք:
«Նախկինում ես գիտեի, որ նման բաներով զբաղվում են, իսկ հիմա ոչ: Այն ժամանակներում ժամկետանց արտադրանքը բերում և վաճառում էին ավելի էժան կերպով: Ոչ միայն սննդամթերքը, այլև տարբեր պարագաներ ունեն իրենց սեփական ժամկետները: Հիմա, երբ ես ապրանք եմ ստանում պարտադիր ուշադրություն եմ դարձնում պիտանելիության ժամկետներին: Նման դեպքերում, դա հնարավոր է անել լաբորատոր փորձարկումներով, փաստերը ապացուցելով և դատարանով: Գնեցի ինչ-որ կերպ ընկույզներ ժամկետնանց 2 տարով, դրանից հետո միշտ նայում եմ պիտանիության ժամկետներին: Եթե դուք գնել եք մթերքը, և միայն տանը նկատել դա, կարող եք անմիջապես հետ տանել այն իհարկե կտրոնի հետ միասին պարտադիր … », – պատմեց խանութի սպառող և վաճառող` Լևոն Լևանյանը:
Շնորհիվ մթերքների կեղծման, ժամկետների կեղծման բարդ ձևերի գնորդներին մնում է միայն զգույշ լինել և առնվազը չգնել բացահայտ ժամկետանց ապրանքներ, հետևել փաթեթավորման ու արտադրանքի վիճակին:
«Ես միշտ փորձում եմ նայել պիտանիության ժամկետներին: Երբ տեսել եմ, որ ժամկետնանց ապրանք է չեմ գնել: Շատ դեպքերում, վաճառողները իրենք են ասել, որ այդ ապրանքը ժամկետանց է, ու ես չեմ գնել: Իսկ եթե տանը տեսնեմ, որ ժամկետը անցել է հետ եմ վերադարձնում: Մի անգամ գնել եմ հեղուկ փոշի, հետո տարել հետ: Հետ վերցրեցին», – ասաց գնորդներից մեկը:
«Այո, ես նայում եմ պիտանիության ժամկետին: Միշտ չէ, սակայն, մեծածախ խանութներում լինում են ժամկետանց սննդամթերք: Հաճախ եմ այնտեղ գնումներ կատարել, շատ կար ժամկետանց արտադրանք, հատկապես քաղցրավենիք: Մի քանի անգամ եղել է դեպք գնել ենք ձու փտած են եղել: Մի անգամ տարել ենք հետ, իսկ մեկ անգամ էլ շպրտել», – պատմեց մեկ այլ գնորդ:
Սննդամթերքի անվտանգության Գործակալությունը Վրաստանի գյուղատնտեսության նախաարարությունում բացվել է 2006 թվականին: Գործակալության կենտրոնական գրասենյակը գտնվում է Թբիլիսիում և 11 տարածաշրջանային մասնաճյուղեր, այդ թվում 1-ը՝ Սամցխե-Ջավախքում: Գործակալությունը իրականացնում է նախատեսված և չնախատեսված տեսչական ստուգումներ, վերահսկելու համար ապրանքների անվտանգությունը, առանց ծանուցելու տեսչական օբյեկտին այդ մասին:
2015 թվականին գործակալության կողմից անցկացվել է 3794 նախատեսված ստուգումներ, 705 չպլանավորված, 3725 ստուգման դեպքեր, ընդամենը 8224 – տեսչական: Արդյունքում դադարեցվել է 153 արտադրություն, տուգանվել 529 արտադրողներ, տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 319 400 լարի:
Ըստ ՀԿ «Հանրային պաշտպան»-ի փորձագետ Իրինա Փուտկարաձեի, մոնիտորինգը, որն իրականացնում է սննդամթերքի անվտանգության գործակալության կողմից բավարար չէ, անհրաժեշտ է պետական հստակ ռազմավարություն այս առումով:
«Պետք է վերահսկել ոչ միայն սննդամթերքը, որն արտադրվում է Վրաստանում, այլ նաև ապրանքը, որը ներմուծվում է արտերկրից: Օրինակ, մեր երկիրը Թուրքիայի համար 3-րդ, 4-րդ կարգում է: Այնտեղից ներմուծվում է շատ ցածր որակի սննդամթերք: Կարող եմ ասել, որ ներմուծվում է շատ ռիսկային սննդամթերքներ: Այս հարցի շուրջ ոչ միայն մենք պետք է աշխատենք, այլև պահանջվում է ոչ կառավարական կազմակերպությունների ներգրավվածությունը: Սա ոչ միայն սննդի խնդիր է, այլև երկիր են ներմուծում գենմոդիֆիկացված սերմեր: Միայն մեկ գործակալությունը չի կարող լիովին վերահսկել այս հարցը, պետք է հստակ կառավարական ռազմավարություն: Կան նաև խնդիրներ, այն փաստի վերաբերյալ, որ մեր սպառողները չգիտեն իրենց իրավունքները: Եթե նրանք տուգանեն 100-500 ընկերություն մեկ տարվա ընթացքում, դա ոչինչ չի նշանակեում», – ասում է Իրինա Փուտկարաձեն:
Մինչդեռ, մոտ ապագայում Վրաստանը դեռ պետք է ուշադրություն դարձնի այս խնդրին, ԵՄ Ասոցացման համաձայնագրի համաձայն պետք կլինի բարձրացնել չափանիշները և ապահովել արտադրանքի որակը մինչ 2017 թվականը:
Քրիստինե Մարաբյան