երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) կենտրոնական ավտոճանապարհին վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:
Մերկասառույցի պատճառով պահպանվում է կցորդով եւ կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթեւեկության սահմանափակումը: Այլ տրանսպորտային միջոցների համար երթեւեկություն ազատ է:
Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով՝ ձնեպաշտպան թունելների միջոցով: Դիտարկումն իրականացնում է պարեկային ոստիկանությունը։
Համաճարակով պայմանավորված, 2020 թվականի մարտից Վրաստանի բոլոր ցամաքային սահմանները բաց են միայն Վրաստանի քաղաքացիների համար, որոք վերադառնւոմ են հայրենիք: