Հայաստանում սովորող ջավախքցի ուսանողները Վրաստան – Հայաստան պետական սահմանը կարող են հատել, միայն այն դեպքում, եթե Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը թույլտվություն տրամադրի։ Ըստ այդմ ուսանողներին օգնելու նպատակով «Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքի շտաբում իրականացվում է ուսանողների գրանցում։
Ուսանողները պետք է ներկայացնեն անձնագիր և ուսանողությունն հաստատող փաստաթուղթ։ Ընդգծենք, որ որևիցե մի փաստաթղթի թարգմանում կամ նոտարական հաստատում հարկավոր չէ։ Ուսանողներին կուսակցության շտապում կգրանցեն, այնուհետև արտաքին գործերի նախարարության կողմից պատասխան ստանալու դեպքում կտեղեկացնեն ուանողներին, ինչպես նաև ուսանողների անունների ցանկը կտեղադրվի JNEWS լրատվական կայքում։
Վրաց-հայկական սահմանը հատելու համար անհրաժեշտ է նաև PCR թեստի բացասական պատասխան։ Այդ պատճառով ուսանողն իր անուն ազգանունը ցանկում տեսնելուց հետո, պետք է դիմի Ախալքալաքի առողջապահական կենտրոն, որպեսզի թեստ հանձնի։ Պետք է նշել, որ թեստ հանձնելն Ախալքալաքում անվճար է, որը վավեր է 72 ժամ։
Ինչ վերաբերում է Հայաստանում սովորող մինչև 16 տարեկան երեխաներին, այսինքն՝ դպրոցականներին, ապա նրանք պետք է ներակայացնեն ծննդական, անձնագրի և ուսումնական հաստատության փաստաթղթի պատճենները թարգմանված և նոտարով հաստատված։ Ինչպես նաև ծնողներից մեկի կամ խնամակալի անձնագիրը, ով երեխայի հետ պետք է հատի սահմանը։