Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 242-ով՝ հասնելով 166 669-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 592-ով և հասել 156 645-ի:
Իրականացվել է 1980 թեստավորում, ընդհանուր թիվը հասել՝ 643 606-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 067-ի, ևս 762 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 195 մարդ։