Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության տեղեկատվության համաձայն՝ աշխարհի 90 երկրից ավելի քան 2000 քաղաքացի ցանկություն է հայտնել մասնակցել «Աշխատիր Վրաստանից» նախագծին՝ 2020 թ.-ի օգոստոսի 27-ից մինչեւ 2021 թ.-ի հունվարի 17-ը:
Համաճարակի պայմաններում զբոսաշրջային սեկտորի աջակցությանն ուղղված նախագիծը, Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ մշակվել է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության Զբոսաշրջության ազգային վարչակազմի կողմից:
«Նախագիծը նպաստում է Վրաստանում ընդունել բարձր եկամուտ ունեցող օտարերկրյա հյուրերի, որոնց միջին ամսական եկամուտը գերազանցում է 2000 ԱՄՆ դոլարը, եւ նրանք երկրում կմնան առնվազն 6 ամիս: Երկիրն ընդունում է մշտական օտարերկրացի հյուրերին, ովքեր իրենց խնայողությունները կծախսեն զբոսաշրջության, սպառողական ծառայությունների ոլորտում և ապրանքների գնման վրա։ Հաճախ նախագծի մասնակիցները գալիս են իրենց ընտանիքների հետ», — հայտարարել են գերատեսչությունում։
Գերատեսչության տվյալներով՝ ներկայացված հայտերով արդեն Վրաստան է ժամանել 742 մարդ։ Ըստ կանխատեսումների՝ նրանք 6 ամսվա ընթացքում Վրաստանում կծախսեն մոտ 9 մլն դոլար։ 2 190 օտարերկրացիների ժամանումը, որոնք արդեն գրանցված են նախագծում, միջինը կարժենա 26 միլիոն դոլար 6 ամսվա կտրվածքով:
Օտարերկրացիներից, որոնք արդեն լրացրել են համապատասխան դիմումը, 58%-ն ինքնազբաղ է, 26%-ը աշխատում է լրիվ դրույքով, իսկ 16%-ը՝ ձեռնարկատերեր է: Միջազգային հրատարակություններն ու տուրիստական մեդիա հարթակները հետաքրքրություն են ցուցաբերել «Աշխատիր Վրաստանից» նախագծի նկատմամբ: Նախագծի մասին հոդվածները պատրաստել են New York Times-ը, Forbes-ը, Insider-ը, Big 7 Travel-ը եւ այլ հրատարակություններ: