նորություններ 30 Ապրիլի, 2026 • Վրաստանից արտաքսել են 103 օտարերկրյա քաղաքացու

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 103 օտարերկրյա քաղաքացիների,- հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

ՆԳՆ-ի տվյալներով՝ միգրացիայի դեպարտամենտի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Պակիստանի, Չինաստանի, Բելառուսի, Նեպալի, Թաիլանդի, Բանգլադեշի, Եթովպիայի, Եմենի, Իրաքի, Հորդանանի, Նիգերիայի, Սուդանի, Ֆիլիպինների և այլ պետությունների ընդհանուր առմամբ 103 քաղաքացի։

«Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր», – հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝