«Henley & Partners» միջազգային ընկերությունը հրապարակել է Համաշխարհային անձնագրերի գնահատման թարմացված վարկանիշը, որում Վրաստանը չորս դիքում հետաճ է գրանցել:
Նախորդ տարի վրացական անձնագիրը զբաղեցնում էր 47-րդ տեղը, իսկ այս տարի` 51-րդ հորիզոնականը:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են տեղաշարժի ազատությունը և այն պետությունների քանակը, որտեղ կարող է առանց այցեգրի մեկնել տվյալ երկրի անձնագիր ունեցող անձը:
Ներկայումս Վրաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդել աշխարհի 115 երկրներ:
Ամենաբարձր վարկանիշ ունեցող անձնագիրը կրկին ճապոնական է: Լավագույն եռյակում ընդգրկվել են նաև Սինգապուրը և Գերմանիան:
Ինչ վերաբերում է Վրաստանի հարեւան երկրներին, ապա Ադրբեջանը ցուցակում 76-րդ տեղում է, Հայաստանը` 80-րդ, իսկ Ռուսաստանը մեկ հորիզոնականով առաջ է Վրաստանից` զբաղեցնելով 50-րդ տեղը:
«Henley & Partners»-ը ներկայանում է որպես տարբեր երկրների կառավարություններին խորհրդական` ներդրումային ծրագրերի միջոցով քաղաքացիության կամ ժամկետային կամ անժամկետ բնակության իրավունքի նախագծման և իրականացման հարցում:
«Henley & Partners»-ը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով ավելի քան 8 միլիարդ դոլար է ներգրավել աշխարհի տարբեր երկրների տնտեսություններում: