Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճել է 2012-ով: Ապաքինվել է 2 632 մարդ:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 224 155: Ապաքինվել է ևս 2 632 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 208 951:
Կորոնավարակից մահացել է ևս 25 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 2443:
Կարանտինային ռեժիմում է 401 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 5 480 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 287-ը:
Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Վրաստանում կորոնավարակի 538 նոր դեպք է հաստավել, ապաքինվել է 2 766 մարդ: