Ադրբեջանը սկսել է Հայաստանից Վրաստանի միջոցով ապրանքներ ներմուծել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Պետական մաքսային կոմիտեին։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 միլիոն դոլարի ապրանքներ։
Նշվում է, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5,757 միլիոն դոլարի ապրանքներ, ինչը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0,11%-ը։



