նորություններ 4 Մայիսի, 2026 • Geostat. «Ապրիլին տարեկան գնաճը կազմել է 5.9%»

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի ապրիլին Վրաստանում գնաճի մակարդակը նախորդ ամսվա համեմատ կազմել է 1.7%, մինչդեռ տարեկան գնաճը կազմել է 5.9%:

Ինչ վերբերում է բազային գնաճին, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ 2026 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշը կազմել է 3.5%, մինչդեռ տարեկան բազային գնաճը, առանց ծխախոտի, կազմել է 3.2%:

«Ամսական գնաճի վրա հիմնական ազդեցությունն ունեցել են հետևյալ խմբերի գնային փոփոխությունները.

Տրանսպորտ. գները աճել են 4.9%-ով, ինչը ամսական գնաճի վրա ազդել է 0.57 տոկոսային կետով: Գների աճը հիմնականում գրանցվել է անձնական տրանսպորտային միջոցների շահագործման (6.9%) և տրանսպորտային ծառայությունների (3.1%) ոլորտներում:

Բնակարանային, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի գները խմբում աճել են 5.8%-ով՝ ընդհանուր ինդեքսին նպաստելով 0.53 տոկոսային կետով։ Աճ է գրանցվել հետևյալ ենթախմբերում՝ էլեկտրաէներգիա, գազ և այլ վառելիքներ (9.9%), բնակարանների ընթացիկ սպասարկում և վերանորոգում (1.9%) և փաստացի բնակարանային վարձավճար (1.4%)։

Հագուստ և կոշիկ. գներն աճել են 5.3%-ով՝ ամսական գնաճին նպաստելով 0.23 տոկոսային կետով։ Գնաճ է նկատվել և՛ կոշիկի (5.3%), և՛ հագուստի (5.3%) դեպքում։

Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ. գներն աճել են 0.5%-ով՝ ամսական գնաճին նպաստելով 0.19 տոկոսային կետով։ Գնաճ է նկատվել հետևյալ ենթախմբերում՝ մրգեր և խաղող (3.7%), բանջարեղեն և սեխ (2.1%), շաքար, մուրաբա և այլ քաղցրավենիք (2.1%), ձուկ (1.6%), սուրճ, թեյ և կակաո (1.2%), միս և մսամթերք (0.7%), հաց և հացաբուլկեղեն (0.5%), յուղեր և ճարպեր։ Միաժամանակ, գները նվազել են հետևյալ ենթախմբերում՝ հանքային և աղբյուրի ջրեր, գազավորված ըմպելիքներ և բնական հյութեր (-2.5%), ինչպես նաև կաթ, պանիր և ձու (-1.5%)»,- հաղորդում է Geostat-ը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝