Վրաստանում բժշկական դիմակ գրելը պարտադիր է թե՛ փակ, թե՛ բաց տարածքներում և այն մարդիկ, ովքեր դիմակ չեն կրի կտուգանվեն 20 լարիով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները երկրի մասշտաբով վերահսկողություն են անցկացնում, որպեսզի սահմանված կանոնները պահպանվեն։ Եթե առաջ միայն Ախալքալաքում էր անցկացվում խիստ վերահսկողություն, ապա հիմա արդեն գյուղերում նույնպես։
Երեկ Խուլգումո գյուղում տուգանել են երկու քաղաքացու, առանց դիմակ դրսում գտնվելու համար, ինչպես նաև Բարալեթ գյուղի հասարակական կենտրոնի տարածքում գտնվուղ մի քանի անձի։
Եթե համաճարակի սկզբնական ժամանակահատվածում դիմակների դեֆիցիտ կար և քաղաքացիները դժվարությամբ էին ձեռք բերում, ապա հիմա յուրաքանչյուր քայլափոխի կարելի է ձեռք բերել ցանկացած քանակի և արժեքի դիմակ։
Դիմակներրի արժեքը թե դեղատներում, թե խանութներում սկսվում է 30-40 թեթրիից և հասնում է մինչև 45 լարի։
Դիմակների քանակի պակաս չի զգացվում նաև գյուղերի խանութներում։ Արժեքը գյուղերի խանութներում տատանվում է 30-40 թեթրիի սահմաններում։
Ըստ այդմ Ձեզ ենք ներկայացնում վերջին 24 ժամվա ընթացքում իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, հանրապետության ողջ տարածքում բացահայտված խախտումների դեպքերի քանակը։
Բացահայտվել է սահմանված սահմանափակումների կանոնակարգերի խախտման 1 055 դեպք:
24 ժամվա ընթացքում 950 ֆիզիկական անձ տուգանվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասով, այն է դիմակ կրելու կանոնը խախտելը:
Ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն տուգանել է 105 մարդու:
Տուգանվածների թվում են նաև այն քաղաքացիները, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կանոնակարգը, երեկոյան ժամը 21-ից մինչև առավոտյան 5-ը:
Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրությունը և կատարել առողջապահության ոլորտում Վրաստանում գործող օրենսդրության պահանջները: ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն և պահպանել գործող կանոնակարգերը: Դիմակ կրելու կանոնների խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն, և 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք տուգանվում են 20 լարիով: Մեկուսացման կամ կարանտինի կանոնների խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն, և 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք տուգանվում են 2000 լարիով, իսկ իրավաբանական անձինք` 10 000 լարիով: Կրկնակի խախտումը նախատեսում է քրեական պատասխանատվություն: