Դեկտեմբերի 1-ին Արցախի Քաշաթաղի շրջանն անցել է ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ՝ բացառությամբ հինգ կիլոմետր լայնությամբ միջանցքի, որը կապ է ապահովում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։
Եռակողմ հայտարարության համաձայն, որը նոյեմբերի 10-ին ստորագրել են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները, ադրբեջանական բանակը մտել է այդ տարածքներ։
Լայնամասշտաբ ռազմական գործողություններն Արցախում ընթանում էին սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ն, որն ավարտվեց եռակողմ համաձայնագրով, որը ստորագրել են Ադրբեջանը, Հայաստանն ու Ռուսաստանը։ Ըստ համաձայնագրի՝ Ադրբեջանը ոչ միայն պահպանում է վերահսկողությունը մարտերի ընթացքում զբաղեցրած տարածքների նկատմամբ, այլև ստանում է մի քանի շրջան, որոնք այդ պահին վերահսկում էր Արցախի Պաշտպանության բանակը։