Հայաստանում նոյեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 106 424-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2 175-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Ապաքինվել է ևս 921 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 64 179 է, փաստացի բուժվողներինը՝ 40 281-ը։
Մահվան ևս 28 դեպք կա, 26-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1 559 դեպք կա, այլ պատճառով՝ 405:
Մեկ օրում թեստավորվել է 4 790 մարդ։ Ընդհանուր առմամբ 438 816 թեստ է արվել։