Նոյեմբերի 5-ի առավոտյան Վրաստանի կոմերցիոն բանկերում 1 եվրոյի արժեքը գերազանցել է 4 լարին: «Թի-Բի-Սի բանկում» 1 եվրոն արժե 4.0740 լարի, իսկ «Վրաստանի բանկում»՝ 4.08 լարի: Լարին արժեզրկվել է նաև դոլարի նկատմամբ՝ Bloomberg առևտրի համակարգում 1 դոլարն այսօր արժե ավելի քան 3,42 լարի:
Եվրոյի պաշտոնական փոխարժեքը դեռևս կազմում է 3,9042 լարի, և սա ռեկորդ է եվրոյի նկատմամբ լարիի անկման առումով: Լարին անկում է ապրել նաև դոլարի նկատմամբ՝ Bloomberg առևտրի համակարգում 1 դոլարն այսօր արժե ավելի քան 3,42 լարի: Առևտրի մեկնարկից հետո լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 5 թեթրիով: Գործող պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ 1 դոլարն արժե 3.3409 լարի: Մասնագետները նշում են, որ կոմերցիոն բանկերում լարիի անկման հետ կապված իրավիճակը ցույց է տալիս շուկայի սպասելիքները, որոնք, ամենայն հավանականությամբ, կազդի պաշտոնական փոխարժեքի վրա, այդ թվում նաև այլ արժույթների հետ կապված:
Այսօր` ժամը 17:00-ին, Ազգային բանկը կհայտարարի վաղվա լարիի նոր պաշտոնական փոխարժեքը: Նոյեմբերի 2-ին Վրաստանի ազգային բանկը վաճառել էր եւս 60 միլիոն դոլար երկրի արտարժույթի պահուստներից: Ձեռնարկելով լարիի կայունացման միջոցառումներ` միայն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ազգային բանկը վաճառել էր 320 միլիոն դոլար, իսկ տարեսկզբից արտարժույթի պահուստներից 709 մլն դոլար փոխանակվել է լարիի հետ: Լարիի փոխարժեքը էականորեն արժեզրկվել է կորոնավիրուսային համավարակի ժամանակ: Սա հետեւանքն էր սահմանների փակման, օտարերկրյա զբոսաշրջիկների ներհոսքի գրեթե ամբողջական դադարեցման և կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության դադարեցման: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր փետրվարի 26-ին: Դրանից մի քանի օր առաջ՝ 2020 թվականի փետրվարի 23-ին, 1 եվրոն արժեր 3,0571 լարի, իսկ 1 դոլարը՝ 2,82999 լարի: Ութ ամսվա ընթացքում լարին դոլարի նկատմամբ ընկել է 51, իսկ եվրոյի նկատմամբ՝ 84 թեթրիով: