Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 241-ով՝ հասնելով 82 651-ի:
Այսօրվա տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 694-ով և հասել 52 508-ի:
Իրականացվել է 4 695 թեստավորում, ընդհանուր թիվը կազմում է 387 633:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. – «Պացիենտները եղել են 65 (կին), 66 (կին), 72 (տղամարդ), 72 (կին), 74 (տղամարդ), 68 (կին), 65 (տղամարդ), 81 (տղամարդ), 64 (կին), 70 (կին), 85 (տղամարդ), 95 (կին), 78 (կին), 79 (տղամարդ), 66 (կին), 71 (տղամարդ), 81 (տղամարդ) 68 (տղամարդ), 72 (կին), 65 (տղամարդ) և 61 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1 243-ի, ևս 352 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: