Սպորտային սրահներում և լողավազաններում, որոնք փակվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով, ստուգումները կսկսվեն վաղվանից: Ինչ վերաբերում է Ախալքալաքի լողավազանին, որտեղ կա նաև ֆիթնես սրահ, ապա այն բացելու համար հարկավոր է մեկ ամիս նախապատրաստկան աշխատանքեր իրականացնել:
Ըստ Ախալքալաքի լողավազանի տնօրենի, լողավազանի աշխատանքը վերսկսելու համար անհրաժեշտ է մեկ ամիս նախապատրաստվել, բայց նա լողավազանը բացելու թույլտվություն դեռ չի ստացել:
«Եթե թույլ տան, ինձ պետք կլինի մեկ ամիս` լողավազանը նախապատրաստելու համար: Մենք ունեինք տեխնիկական խնդիրներ, որոնք մենք չէինք կարող լուծել` COVID-19-ի հետ կապված կարանտինի պատճառով, բայց դրանք կարելի է լուծել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն աշխատանքը վերսկսելու համար ավելի երկար ժամանակ է հարկավոր: Մեկ ամսվա ընթացքում կկարողանանք մաքրել լողավազանն ու դահլիճը, լցնել ջուրը և ըստ կանոնների շահագործման հանձնել», – ասում է Ախալքալաքի լողավազանի տնօրեն Աշոտ Խանոյանը:
Նշենք, որ Ախալքալաք քաղաքում միակ լողավազանը գործում է 2012 թվականից: Ամեն տարի լողավազանը սուբսիդիա է ստանում տեղական բյուջեից:
Վարչապետի գլխավորությամբ միջկառավարական համակարգող խորհրդի որոշմամբ` առողջապահության նախարարության աշխատակազմի տեսչական ստուգումներից հետո լողավազաններն ու մարզադահլիճները կվերաբացվեն հաճախորդների համար:
Աշխատանքի տեսչության վարչությունն այսօր կհրապարակի կանոնակարգ՝ լողավազանների և մարզադահլիճների համար, իսկ վաղվանից կսկսի ստուգել դրանք՝ ըստ անհրաժեշտ պահանջների: Լողավազաններն ու մարզասրահները, որոնք հաջողությամբ կանցնեն ստուգումը, անմիջապես կկարողանան վերսկսել իրենց աշխատանքը:
Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների ստուգման բաժնի պետ Բեքա Փերաձեի, առաջարկություն-հանձնարարականներն առավելագույնս հարմարեցվելու են ոլորտում տիրող իրականությանը և մարտահրավերներին:
«Ամեն 6 քառակուսի մետրի վրա կթույլատրվի մեկ անձ: Այս դեպքում օդափոխությունը շատ կարևոր է: Նախապատվությունը տրվում է բնական օդափոխությանը, իսկ եթե արհեստական օդափոխություն է, ապա պետք է անցնել նոմինալ արագությանը: Այս առումով կստեղծվի համապատասխան արձանագրություն և կանոնակարգ: Մաքրումից հետո երկկողմանի քամու սկզբունքով պետք է օդափոխվի, ցնցուղները պետք է միմյանցից բաժանվեն համապատասխան միջնապատերով: Բացի այդ, հանդերձապահարանները պետք է մեկական բացթողումներով դասավորվեն: Յուրաքանչյուր մարդու համար սրբիչները պետք է լինեն մեկանգամյա օգտագործման: Շեմը սահմանվում է խմբային վարժության դեպքում, որի ընթացակարգը կատարում է ոչ ավելի, քան 10 մարդու կողմից: Ինչ վերաբերում է լողավազաններին, ապա այս դեպքում ջրի լաբորատոր ուսումնասիրությունը կպահանջվի կոլիֆորմ բակտերիաներով, և ցանկացած շեղման դեպքում կկատարվի ամբողջական մանրէաբանական ուսումնասիրություն: Արգելվում է օգտագործել աբսորբենտներ, փափուկ նյութեր սոլյարիումի սրահներում, իսկ ախտահանիչները պետք է ախտահանվեն յուրաքանչյուր օգտագործումից հետո», – հայտարարել է Բեքա Փերաձեն: