Քաղաքականություն 8 Հոկտեմբերի, 2020 • Geo-Army.ge. «Վրաստանում ընկած անօդաչու սարքն գործածում է միայն Ադրբեջանը»

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Կախեթիում, Ղվարելիի և Սագարեջոյի շրջաններում, Ուդաբնո գյուղի մոտակայքում, երկու օբյեկտ է կործանվել, մի քանի րոպե ընդմիջումով, դա հաստատել է նաև Վրաստանի ՆԳ նախարարությունը:

Հրապարակվել են նաև Ուդաբնո գյուղի մերձակայքում խոցված ԱԹՍ-ի բեկորների լուսանկարները, որից կարելի է ենթադրել, որ այն պետք է լինի հրեական «Harop» անօդաչու սարք, որը Կովկասի տարածաշրջանում օգտագործում է միայն Ադրբեջանը և ակտիվորեն գործածվում է Ղարաբաղում շարունակվող պատերազմում:

Կամիկաձե «Հարփին» (Harpy) առանձնանում է բարձր մարտունակությամբ, մի քանի ժամ մոլեգնում է ռազմի դաշտում, և հենց որ հայտնվում է թիրախը, օպերատորը կործանիչ կամիկաձե — ԱԹՍ-ներն ուղղորդում է դեպի թիրախը:

Այս տեղեկատվությունը տարածել է «Geo-Army.ge» լրատվական կայքը իր ֆեյսբուքյան էջում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝