Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 259 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 4 399 դեպք:

Ապաքինվել է ևս 62 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 705:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավարակի հետևանքով մահացել է 25 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5 390 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը: