Վրաստանում կորոնավիրուսից 20-րդ պացիենտն է մահացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Էզուգբաիայի խոսքով՝ մահացած պացիենտը տեղափոխվել էր Աբխազիայից, նա կորոնավիրուսի հետ միասին այլ շնչառական հիվանդություններ է ունեցել: Նա բուժում էր ստանում Քութայիսի «Բոմոնդ» կլինինկայում:
Նրա խոսքով՝ 60 ամյա կինը, ում վիճակը կրիտիկական էր, մահացել է սեպտեմբերի 20-ին:
«Պացիենտը Աբխազիայից էր տեղափոխվել: Նրան տեղափոխել էին այստեղ կրիտիկական վիճակում, կինն արհեստական շնչառության կարիք ուներ: Մեր ունեցած տվյալների համաձայն՝ նա կորոնավիրուսուվ վարակվել է Աբխազիայում: Ամեն ինչ հնարավոր է, հիվանդի վիճակից ելնելով, բնականաբար, ամեն ինչ արվել է, սակայն չի հաջոցվել փրկել նրա կյանքը»,- հայտարարել է Գոզա Գիորգաձե:
Մահացած պացիենտը 60 տարեկան էր: