Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցված կորոնավիրուսային վարակի 196 դեպքից 128-ը կապված են Աջարիայի, իսկ 30-ը` Թբիլիսիի հետ: Այսօր լրագրողներին այս մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Covid-19 նոր դեպքերի բաշխումն ըստ շրջանների.
. Աջարիա՝ 128,
. Թբիլիսի՝ 30,
. Քութաիսի՝ 19,
. Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 6,
. Քվեմո Քարթլի՝ 5,
. Շիդա Քարթլի՝ 1,
. Գուրիա՝ 4,
. Մցխեթա-Մթիանեթի՝ 2,
. Կախեթի՝ 1:
Վերջին 24 ժամվա ընթացքում, նախկինում COVID-19 հաստատված ապաքինվածների թիվն ավելացել է 13-ով, կովիդ-կենտրոններից դուրս գրվածների ընդհանուր թիվն այժմ կազմում է 1494, ինչը Վրաստանում ընդհանուր դեպքերի 43%-ն է:
Ըստ Էզուգբաիայի, Վրաստանում այս պահին բուժում է անցնում 1 981 հիվանդ: Դրանցից միայն 836-ն են տեղակայված կովիդ- կենտրոններում: Բոլոր մնացածը՝ 18-ից 65 տարեկան, թեթև կամ ասիմպտոմատիկ COVID-19 ունեցող հիվանդներն են: Նրանք հյուրանոցային հիվանդանոցներում բժշկական հսկողության տակ են:
Կովիդ-կենտրոններում 14 հիվանդների վիճակը ծայրահեղ ծանր է: Ծանր հիվանդների թիվը հասել է 80-ի:
34 հիվանդ շարունակում է բուժումն անմիջապես Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Կորոնավիրուսով առաջին վարակակիրը երկրում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Այդ ժամանակից ի վեր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի լաբորատոր հաստատված 3 502 դեպք: Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով բերվել է Վրաստանի 41 քաղաքացի: Համավարակի ընթացքում COVID-19-ից երկրում մահացել է 19 մարդ:
Այժմ կարանտինի ռեժիմում է 5 014 քաղաքացի, իսկ 836-ը գտնվում են հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ: