Վրաստանում 266 636 թոշակառու և սոցիալական օգնություն ստացող ունի կենսաթոշակային վարկ։
Նման վարկերի ընդհանուր գումարը կազմում է 497 790 386 լարի։
Տվյալները հիմնված են «Լիբերթի Բանկ»-ի 2026 թվականի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվության վրա, որը ներկայացվել է Վրաստանի Ազգային բանկին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, վարկառուների թիվը զգալիորեն նվազել է։ 2025 թվականի առաջին եռամսյակում կենսաթոշակային վարկերից օգտվել են 286,877 թոշակառուներ և սոցիալական օգնություն ստացողներ։
Նրանց տրամադրված վարկերի ընդհանուր գումարը, սակայն, այդ ժամանակ ավելի ցածր է եղել՝ 432,691,925 լարի։
Սա նշանակում է, որ կենսաթոշակային վարկեր ստացողների թիվը նվազել է, բայց պարտքի ընդհանուր գումարը՝ աճել։



