Նախկին զինվորական թիվ 1 ավանում ջրամատակարարման կենտրոնական համակարգում տեղի է ունեցել վթար: Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցներն աշխատում են վթարը վերացնելու ուղղությամբ:

Այսօր, ժամը 14։00-ի սահմաններում, նախկին զինվորական թիվ 1 ավանում տեղի է ունեցել վթար կենտրոնական ջրամատակարարման համակարգում, ինչի պատճառով ավանում ջրամատակարարումն անջատվել է: Այս պահին վթարի վայրում աշխատում են Ախալքալաքի ջրամատակարարման միավորման ծառայության կենտրոնի աշխատակիցները:

Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արտակ Թառլամազյանի խոսքով, կենտրոնական ջրամագիծը պայթել է, և վթարի հետևանքների վերացումը կարող է տևել եւս մեկ ժամ: