Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44 953-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 108-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ապաքինվել է ևս 471 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 40 592 է, փաստացի բուժվողներինը՝ 3182 է։
Մահվան ևս 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 903 դեպք կա, այլ պատճառով՝ 276։
Մեկ օրում թեստավորվել է 1864 մարդ։ Ընդհանուր առմամբ, 221 041 թեստ է արվել։