«Վստահ եմ, որ ժողովուրդը կհաղթի, և ակնկալում եմ, որ հաղթողը կլինի Հայաստանի քաղաքացին», — լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով ընտրությունների տարածաշրջանային հնարավոր հետևանքների մասին հարցին՝ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարությունը միշտ նպաստում է տարածաշրջանային և միջազգային համագործակցության զարգացմանը
«Ես նաև սպասում եմ, որ մենք կունենանք համաձայնագիր Թուրքիայի հետ, և կլինի դիվանագիտական հարաբերությունների հաստատում և կարգավորում։ Վստահ եմ, որ մոտ ապագայում կբացվեն Թուրքիայի հետ սահմանները և երկաթուղային երթևեկությունը։ Իհարկե, «Թրամփի ճանապարհը», միջազգային խաղաղության և բարգավաճման այս մեծ նախագիծը, օգուտ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին։ Արդյունքում, մենք այլևս չենք ունենա միայն Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքներ։ Այս նախագիծը շատ օգտակար է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի համար։ Սա իսկապես կարևոր երթուղի է», – ասել է Փաշինյանը։
Նշենք, որ այսօր Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։


