Հուլիսի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 354 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38 550-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 13 դեպք կա, որից 10-ը՝ կորոնավիրուսից, 3-ն՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 738 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 228 է։
Մեկ օրում վիրուսից բուժվել է ևս 631 պացիենտ, ընդհանուր առմամբ` 28 997, փաստացի բուժվում է 8 587 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 163 736 թեստավորում: