Հուլիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 308 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37 937-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ կորոնավիրուսից, 2-ն այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 723 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 225 է։
Մեկ օրում վիրուսից բուժվել է 467 պացիենտ, ընդհանուր առմամբ` 27 824, փաստացի բուժվում է 9 165 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 160 380 թեստավորում: