Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքում:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1028 դեպք: Ապաքինվել է ևս չորս պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 899:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5627 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 228-ը: