Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 34 001-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 442-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 21 դեպք է գրանցվել. 13 մարդ մահացել է կորոնավիրուսից, 8-ը ևս վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 620 դեպք կա, այլ պատճառով՝ 197։
Ապաքինվել է ևս 561 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 22 492 է։ Փաստացի բուժվողների թիվը 10 692 է։
Ընդհանուր առմամբ, 143 114 թեստ է արվել։