Վրաց Ուղղափառ եկեղեցին այսօր տոնում է «Սուրբ գահակալների տասներկու առաքյալների ժողովը»՝ Սվետիցխովլոբան։ Սվետիցխովելիի սուրբ տաճարը 12 առաքյալների անունով է կառուցվել և այդ պատճառով հուլիսի 13-ի տոնը կոչվում է Սվետիցխովլոբա։
Վրաստանի պատրիարք, Նորին Սրբություն Իլիա Երկրորդը քահանայապետերի և հոգևորականների հետ միասին Մցխեթայի Սվետիցխովելիի տաճարում պատարագ է մատուցում։
Սվետիցխովլոբան Վրաստանի կարևորագույն տոներից մեկն է, և նշվում է տարին երկու անգամ՝ հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին։