Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրենը, իր աշխատակիցների հետ միասին, միացել է Վրաստանից Հայաստանին օգնություն ցուցաբերելու նախաձեռնությանը և միջոցներ հավաքել, որոնք կփոխանցվեն Վիրահայոց թեմին` հետագայում Հայաստան ուղարկելու նպատակով:

spisok2

Սպասարկման կենտրոնի տնօրենը նախկինում գումար էր նվիրաբերել մեկ շնչառական սարք գնելու համար: Կենտրոնի աշխատողները նույնպես աշխատավարձերն ստանալուց հետո գումար են հանգանակել:

Քանի որ «Հայաստանի ընկերներ՝ Վրաստան» նախաձեռնությունն արդեն ավարտվել է, քանի որ Վրաստանում առկա բոլոր շնչառական սարքերը ձեռք են բերվել և ուղարկվել Հայաստան, Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի կողմից հավաքված գումարը փոխանցվել է Սամցխե-Ջավախքի ՀԱԵ Փոխանորդության հաշվին, որը նույնպես մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան:

Ավելի վաղ՝ հունիսի 12-ին, Ախալքալաքի Սպասարկման կենտրոնում տեղի էր ունեցել աշխատակազմի չպլանավորված հանդիպում ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը կոչ էր արել աշխատողներին իրենց աշխատավարձից հանգանակություն կատարել այնքան գումար, որքան նպատակահարմար կհամարեն:

Spisok1

spisok3

Դրամահավաքին մասնակից աշխատակիցների ցուցակները

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին «Ալիք մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի միջնորդությամբ կազմակերպվել էր «Հայաստանի ընկերներ՝ Վրաստան» նախաձեռնությունը, որի արդյունքում մարդասիրական օգնություն էր ուղարկվել Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Հունիսի 10-ին Ջավախքը նույնպես միացավ Վրաստանում մեկնարկած Հայաստանին օգնության նախաձեռնությանը: Դրան մասնակցեցին Ջավախքի լրատվական կենտրոնի (jnews.ge) թիմը, Ախալքալաքի «Vlad» խանութը և Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը՝ տնօրեն Արմեն Բիչախչյանի գլխավորությամբ:

Վրաստանից Հայաստանին օգնությունը շարունակվում է. Միացավ նաև Ջավախքը

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը միացել է Հայաստանին օգնելու նախաձեռնությանը