Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 9 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 888 դեպք:
Ապաքինվել է ևս 7 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 731:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 2710 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 267-ը: