Վարչական իրավախախտումների օրենսդրական փոփոխություններն, ըստ որի՝ համաճարակի ժամանակ հասարակական փակ տարածքներում դիմակ կրելու կարգը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 20 լարիով, արդեն ուժի մեջ է: Փակ տարածքներում դիմակ չկրելու համար մարդիկ կարող են տուգանվել:
Հանրային փակ տարածք դիմակ չունեցող անձ ընդունելու պարագայում հաստատության իրավաբանական անձը/անհատ ձեռներեցը կտուգանվի 500 լարիով:
Պարտադիր է դիմակ կրել նաև մետրոյով և տաքսիով երթևեկելիս: Հակառակ պարագայում, կարգը խախտելու համար, վարորդը կամ ուղևորը կարող են տուգանվել:
Իսկ այն քաղաքացիները, ովքեր առողջական խնդրի պատճառով չեն կարողանում կրել դիմակ, հնարավորություն կունենան դիմել բժշկական հաստատություններ, ստանալ համապատասխան վկայագիր, անհրաժեշտության դեպքում ներկայացնել այն և չտուգանվել 20 լարիով: