Կորոնավիրուսով վարակի ռեկորդային` նոր 723 դեպք է գրանցվել Հայաստանում։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վարակի հետ կապված գործերը լավ չեն։
Նա հայտնել է նաև, որ 6 մահ է գրանցվել, դուրս է գրվել է 442 մարդ։
Վարչապետը նշել է, որ դառնացած է այս ցուցանիշներից, բայց նաև այն պատճառով, որ մարդիկ շարունակում են չպահպանել համավարակով պայմանավորված սահմանափակումները։
Նա նշել է, որ այդպիսի մարդկանց տեսել է փողոցներոմ, Սևանից վերադառնալիս, և այնպիսի տպավորութուն էր, որ «այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունքներ»։
Վարչապետն այդպիսի վերաբերմունքը նաև համարել է վերաբերմունք պետական կարգի հանդեպ՝ բացատրելով դա դարեր ի վեր պետականության բացակայությամբ։