Քաղաքականություն 6 Հունիսի, 2020 • G20-ի երկրները ավելի քան 21 մլրդ դոլար կհատկացնեն կորոնավիրուսի դեմ պայքարին

G20-ը կտրամադրի ավելի քան 21 միլիարդ դոլար՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և համաշխարհային առողջապահության աջակցման համար:

Գումարը կուղղվի կորոնավիրուսի դեմ ախտորոշման, բուժման, ինչպես նաև պատվաստանյութի հետազոտությունների և ստեղծման համար: Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Կազմակերպության գործող նախագահ երկիրը` Սաուդյան Արաբիան վերոնշյալ նպատակների համար կհատկացնի 500 միլիոն դոլար:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝