Վրաստանում կորոնավարակով հիվանդացածների դեպքերի թիվն աճել է 3-ով, ընդհանուր հասնելով 808-ի:
Այս մասին տեղեկությունները տեղադրված են Կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ stopcov.ge-ում։
Ինչպես հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի կլինիկական տնօրեն Մարինա Էզուգբաիան, այսօր Վրաստանում հաստատված երեք կորոնավարակակրից երկուսը բեռնատար մեքենայի վարորդներ են, իսկ մյուս մեկը՝ կարանտինային գոտուց:
Առողջացած անձանց մարդկանց թիվն աճել է 13-ով և դարձել 663:
Կարանտինում է գտնվում 3161 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 285։ Երկրում կորոնավարակի հետևանքով մահացել է 12 պացիենտ:
Բուժման նպատակով արտասահմանից հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի: