Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7402-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 289-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

671 թեստի պատասխանը բացասական էր, այսպիսով՝ անցկացվել է 960 թեստ, փոխանցում է PanArmenian-ը:

Մահվան ելքով 4 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 91 է, այլ պատճառով՝ 39։

Դուրս է գրվել ևս 75 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3220 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 52,554 թեստավորում:

Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 25-ի դրությամբ երկրում 250 ծանր, 48 ծայրահեղ ծանր հիվանդ կա։ 16 անձ միացված է արհեստական շնչառության սարքի։