Երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը խախտող Վրաստանի քարտեզների հրապարակումը, գովազդումը, օգտագործումը և տարածումը դառնում է քրեականորեն պատժելի հանցագործություն: Խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հաստատել է «Քրեական օրենսգրքում» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու օրինագիծը:

Ըստ օրենսդրական փոփոխությունների, Վրաստանի Քրեական օրենսգրքում ավելացվում է 343-1 հոդվածը, որը նախատեսում է պատիժ, առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի երկրի քարտեզներ պատրաստողների և տարածողների համար: Ավելին, ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային:

Նման իրավախախտման համար իրավաբանական անձանց սպառնում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում: Ինչ վերաբերում է տուգանքի չափին, ապա «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, ֆիզիկական անձինք կվճարեն 150 լարի (մոտ 50 դոլար), իսկ իրավաբանական անձինք՝ 300 լարի (100 դոլարից փոքր-ինչ պակաս):

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հուլիսի 2-ից: