Մայիսի 19-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 702:
Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվն ավելացել է 24-ով և կազմում է 456 մարդ:
Կարանտինում 3787 մարդ կա, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 340 մարդ:
Այս պահի դրությամբ կլինիկաներում կորոնավիրուսից բուժվում է 234 քաղաքացի: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխանցմամբ, Վրաստանում թեստավորվել է 40 711 մարդ: