Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակը կազմում է 695: Տեղեկությունը թարմացվել է Վրաստանի կառավարության stopcov.ge հատուկ կայքում:

Մայսիսի 17-ի առավոտյան երկրում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է հաստատվել: Հայտնի է, որ երեքը Զուգդիդիի բնակիչներ են, բեռնատարի վարորդի ընտանիքի անդամները, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս:

Վրաստանում ապաքինվածների թիվն ավելացել է 6-ով, հասնելով՝ 425-ի:

Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է տեղափոխվել Վրաստանի երեք քաղաքացի:

Կարանտինային ռեժիմում է գտնվում 3 822 մարդ, իսկ ստացիոնար բուժում է ստանում 360 պացիենտ:

Մայիսի 16-ի տվյալներով, երկրում ընդհանուր առմամբ 37 800 թեստավորում է կատարվել:

Վրաստանում բոլոր այն մարդիկ, ում մոտ հաստատվում է COVID-19-ը հոսպիտալացվում են: Պաշտոնական տվյալների համաձայն՝ պացինետների 83%-ի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 13%-ի մոտ՝ ծանր, իսկ 4%-ի դեպքում խոսքը գնում է ծայրահեղ ծանր ընթացքի մասին: