Նոյեմբերի 21-ին, ժամը 14.00-ին Ախալքալաքի մշակույթի տանը կանցկացվի համերգ «Բազմերանգ Վրաստան» խորագրով: Համերգը նվիրված է հանդուրժողականության միջազգային օրվան:
Վրաստանի հայեր միության նախաձեռնությունն էր կազմակերպել համերգ հայ և վրացի դերասանների մասնակցությամբ: Համերգային ծրագրին մասնակցում են հայկական ազգային պարային համույթ «Ջեյրանը», վրացական ազգային երիտասարդական համույթ «Ռուսթավին», Պետրոս Ադամյանի անվան Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնը, երգիչ Հենրիխ Պետրոսյանը և այլոք:
Համերգի ժամանակ կներկայացվեն վրացական, հայկական, օսական, աբխազական, գնչուական և հնդկական համարներ:
Համերգը անցկացվում է անվճար հիմունքներով: