Նոյեմբերի 10-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում Համընդհանուր ժամանակաշրջանային հաշվետվության շրջանակներում Վրաստանը ստացավ հերթական խորհրդատվությունները մարդու իրավունքների տեսանկյունից:
Ամեն 4 տարին մեկ անգամ ՄԱԿ-ի յուրքանչյուր երկիր ներկայացնում է իր Համընդհանուր ժամանակաշրջանային հաշվետվությունը /ՀԺՀ/: Սա մի յուրահատուկ մեխանիզմ է ՄԱԿ-ի 193 երկրներում Մարդու իրավունքների մասին տեղեկատվության հավաքման տեսանկյունից:
Համընդհանուր ժամանակաշրջանային հաշվետվությանը երկիրը ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից ձեռնարկած քայլերից` մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Իսկ մյուս երկրները անում են խորհրդատվություններ` խախտումների վերաբերյալ ներկայացրած տեղեկատվության հիման վրա, որը հաճախ հանգամանորեն թաքցնում է ներկայացնող կողմը:
Կան երկրներ, որոնք երկար տարիներ գործնականում չեն ներկայացնում ոչ մի տեղեկատվություն` մարդու իրավունքների տեսանկյունից ընդհանրապես: Սակայն Վրաստանը համարվում է ՄԱԿ-ի թափանցիկ երկրներից մեկը:
Այս տարվա զեկույցում Վրաստանի իրավիճակի քննարկման ժամանակ դրական տեսանկյունից նշվեցին անկախ դատական համակարգի ապահովումը, ինչպես նաև բարեփոխումները դատաիրավական համակարգում, դրական գնահատվեցին նաև քայլերը, որ ուղղված էին վերոնշյալ համակարգում կտտանքների և անմարդկային վերաբերմունքի դեմ:
Դրական գնահատականի արժանացավ նաև հակա խտրականության օրենսդրության ներմուծումը, բարեփոխումը անչափահասների արդարադատության և հատուկ օրենսգրքի ստեղծման հարցում:
Դրական տեղաշարժ է գնահատվել հասարակությունում փոքրամասնությունների ինտեգրման ու մշակութային բազմազանության տեսանկյունից: Իսկ վարչապետին կից մարդու իրավունքների խորհրդի ստեղծումը, ինչպես նաև կառավարության կողմից ռազմավարության ու ծրագրի մշակումը մարդու իրավունքների տեսանկյունից` արժանացան հատուկ ուշադրության:
ՄԱԿ-ի անդամները իրենց խորհուրդներում նշում էին, որ դեռևս հրատապ են կանանց ու երեխաների, անկարողունակ անձանց պաշտպանությունը, Ժողովրդական պաշտպանի աշխատակազմին բավարար ռեսուրսների տրամադրումը` խտրականության օրենսդրության, իրավապահներ կողմից իրականացրած հանցագործությունների հետազոտության արդյունավետ մեխանիզմների ստեղծումը:
Վրաստանի տրվեց նաև խորհուրդ` միանալու մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից մնացած կոնվենցիաներին: Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնություններին, նշվում էին հիմնախնդիրներ` Վրաստանի հասարակական կյանքում նրանց մասնակցության և ոչ մասնակցության տեսանկյունից:
Կար նաև քննադատություն հակախտրականության օրենսդրության գործնականում իրագործման տեսանկյունից: Կային խորհրդատվություններ նաև դասագրքերի ու Վրաստանում հայկական դպրոցների մանկավարժների որակավորման տեսանկյունից:
Բարձրացվեց նաև Վրաստանում գնչուների, ինչպես նաև այն, որ գնչուները չունեն անձը հաստատող փաստաթուղթ և համապատասխանաբար կրթության հասանելիություն: Քնարկվեց նաև արդեն վերադարձած թուրք-մեսխեթինցիների հարցը
Համընդհանուր ժամանակաշրջանային հաշվետվության քննարկմանը կարելի էր հետևել ՄԱԿ-ի կայք-էջում:
Քրիստինե Մարաբյան