Այսօր Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից ևս 23 պացիենտ է բուժվել, և ընդհանուր առողջացածների թիվը երկրում կազմում է 207: Տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված StopCov կայքում:
Երկում կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Ընդհանուր առմամբ Վրաստանում լաբորատոր հաստատված դեպքերի քանակը կազմում է 566:
Այս պահին ակտիվը դպեքերը 365-ն են: 7 պացիենտ մահացել է:
Կարանտինում է գտնվում 5 320 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 548:
Ապրիլի 29-ի տվյալներով, երկրում COVID-19-ի ավելի քան 15 000 թեստավորում է կատարվել:
Համաձայն Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի՝ հիվանդների միջին տարիքը կազմում է 42,5 տարի:
Վրաստանում կորոնավիրուսով ամենատարեց հիվանդը 88 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ 3 ամսական:
Բժշկական համակարգը Վրաստանում դեռևս արդյունավետ պայքար է մղում կորոնավարակի համաճարակի դեմ: