2021 թվականից սկսած բոլոր թոշակառուների կենսաթոշակը 20 լարիով կբարձրանա, իսկ նրանք, ովքեր 70 տարեկանից բարձր են՝ 25 լարիով: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` ներկայացնելով կառավարության հակաճգնաժամային ծրագիրը:
«2021 թվականից բոլոր թոշակառուների կենսաթոշակները երաշխավորված կբարձրացվեն 20 լարիով, իսկ այն թոշակառուները, ովքեր 70 տարեկանից բարձր են՝ 25 լարիով: Սա նվազագույնն է, որը ապահովագրում է մեր թոշակառուներից յուրաքանչյուրի գնաճային ռիսկերը: Սա ծայրահեղ կարևոր է, քանի որ մենք ունենք թոշակառուների շատ մեծ խումբ: Բացի այդ, այն շատ կարևոր է սոցիալական կայունության տեսանկյունից: Այս ամենից կօգտվի Վրաստանի 410 000 թոշակառու», – հայտարարել է Գախարիան:
Հարկ է նշել, որ 70 տարեկանից բարձր թոշակառուների թոշակները 2020 թվականի հուլիսի 1-ից նախատեսում են բարձրացնել 30 լարիով: