Ըստ կառավարության սուբսիդավորման ծրագրի, 50 կգ-ոց պարկ ալյուրի արժեքը պետք է կազմի ոչ ավելի, քան 51 լարի:
Վրաստանում ավելի քան 5 միլիոն լարի կծախսվի ցորենի ներմուծման սուբսիդավորման համար: Վրաստանի կառավարության կողմից հաստատված, ցորենի ներմուծումը սուբսիդավորելու ծրագրի իրականացման համար, 2020 թվականի բյուջեից 5 200 000 լարի է հատկացվել Շրջական միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությանը:
Ինչ վերաբերում է ցորենի սուբսիդավորման ծրագրին, ապա դրա նպատակը առաջին կարգի ցորենի ալյուրի մանրածախ վաճառքի գնի պահպանումն է:
Ծրագրի շահառուները պարտավոր կլինեն վաճառել ներմուծված ցորենի վերամշակման արդյունքում ստացված 50 կգ քաշով առաջին կարգի ալյուրը 50 լարիից ոչ ավելի գնով: Հակառակ դեպքում, հարկավոր կլինի սուբսիդիան ետ վերադարձնել և վճարել տուժավճար:
Բացի այդ, ծրագրի պայմանների համաձայն, մեկ տոննա ցորենի համար սուբսիդավորումը կազմում է 40 ԱՄՆ դոլարին համարժեք լարի: Մեկ շահառուն սուբսիդավորումը կստանա ոչ պակաս, քան 2000 և ոչ ավելի, քան 40,000 տոննա ցորենի դեպքում:
Սուբսիդավորումը կտրամադրվի մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ ներմուծվող ցորենի համար: