Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում մարդիկ ապրում են սովորականի պես, զբաղվում են իրենց տնային գործերով: Ըստ գյուղացիների, այս հարցում նրանց կորոնավիրուսը չի խանգարում, բայց փողոցներն ու գյուղի մարդաշատ վայրերը հիմնականում դատարկ են:

Կարտիկամը մունիցիպալիտետի խոշոր և խիտ բնակեցված գյուղերից մեկն է: Այստեղ, եթե որևէ տեղացի քայլում է ցանկացած փողոցով, նա չի կարող լռություն պահպանել, ամեն րոպե, եթե ոչ ավելի շուտ, նա կհանդիպի համագյուղացիներին և ամենաքիչը՝ կբարևի: Բայց այսօր լռությունը տիրում է:

11

20

Սա գյուղի եկեղեցու հարևանությամբ գտնվող նստարանն է, այն միշտ էլ լի է մարդկանցով, հիմնականում տարեցներն են այստեղ նստում, իսկ նրանք, ովքեր ավելի փոքր են՝ կանգնում են: Այսօր գյուղացիների հավաքատեղին դատարկ է:

13

Հարևանները միմյանց հետ կիսվում են վերջին լուրերով: Մենք մոտենում ենք նրանց, իհարկե, քննարկման թեման նույնն է՝ կորոնավիրուսը: Խոսում են Իտալիայում բարձր մահացության մասին:

15

Գյուղի կենդանիները նույնպես անսովոր կերպով պասիվ են:

14

12

Հնարավոր չէ երեխաներին տանը պահել, եթե տանն են, ապա համակարգչի մոտ են կամ հեռախոսի մեջ: Ավելի լավ է բակում խաղան՝ արևի տակ:

1

5

Գարունն ազդարարում է դաշտային և բակային աշխատանքների մեկնարկը: Ամեն ինչ սկսվում է տարածքների մաքրումից, իսկ դրա համար հարկավոր է կարգի բերել համապատասխան գործիքները:

7

8

Արտակարգ դրության հետ մեկտեղ գյուղի բնակիչների համար ոչինչ չի փոխվել, մեծ ընտանիքին նույնպես հարկավոր է սնունդ, մաքրություն և կոկիկություն:

9

3

Հեռավորությունն անհրաժեշտ է ոչ միայն վիրուսներից պաշտպանվելու համար, այլև մեքենաները չվնասելու համար:

2

Գյուղի բնակիչները խուճապի մեջ չեն, ասում են՝ պահպանում ենք զգուշության կանոնները, բայց չենք վախենում:

6

Գյուղում ինչ-որ մեկի համար ոչինչ չի փոխվել:

10

4

Իսկ ինչ-որ մեկն էլ, ամեն դեպքում, պատրաստվում է, որ ամբողջ գումարը կվերցնեն կարանտինի:

Kasa

Տեղի առողջապահական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև իրավապահ մարմինները խնդրում են Վրաստանի քաղաքացիներին ցուցաբերել հանրային պատասխանատվություն, հետևել ինքնամեկուսացման խորհուրդներին, չխախտել դրանք` պաշտպանելու և իրենց, և հարազատների, և ընկերների, ինչպես նաև ամբողջ հասարակության առողջությունը:

Բրատիսլավ Իգիթխանյան