Նինոծմինդայի փողոցների ասֆալտապատման նախագիծը շարունակվում է, այս փուլում հայտարարվում են վերականգնողական աշխատանքների տենդերները և հատկացվել է 844,260 լարի:

Նինոծմինդայի մունիցիպալիտետն արդեն հայտարարել է քաղաքի փողոցների ասֆալտապատման երկու տենդեր: Դրանցից մեկը կայացել է, իսկ մյուսը դեռ հայտերն ընդունելու ընթացքի մեջ է:

Համաձայն արդեն կայացած տենդերի, որը շահել է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը, կասֆալտապատվեն Բաղրամյանի և Ձերժինսկու փողոցների որոշ հատվածներ: Նինոծմինդայի մունիցիպալիտետը դրա համար հատկացրել է 429.260 լարի:

Մարտի 11-ին հայտարարվել է փողոցների հատվածների ասֆալտապատման 415,000 լարիի չափով տենդերը, հայտի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 1-ը:

50 000 լարիով կասֆալտապատվեն Դավիթ Աղմաշենեբելի փողոցի մայթեզրերը:

365,000 լարիով կասֆալտապատվեն հետևյալ փողոցների հատվածները.
Ազատության փող. թիվ 1 խաչմերուկ մինչև երաժշտական ​​դպրոց

Ազատության փող. թիվ 2 խաչմերուկ մինչև《Ծիծեռնակ》մանկապարտեզ
Ազատության փող. թիվ 3 խաչմերուկ (հիվանդանոց)
Պուշկինի փող. բակ համար 96
Պուշկինի փող. բակ համար 96 մինչև Կամոյի փողոց
Պուշկինի փող. բակ համար 99
Ազատության փող. բակ # 7
Ազատության փող. բակ # 8