Ըստ Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) և Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան, ինչպես նաև վիրուսի կասկածելի և մարդկանց մեկուսացման դեպքեր չեն գրանցվել:

Ամեն օր Ախալքալաքի մունիցիպալիտետում նոր լուրեր են տարածվում, որ իբր քաղաքում և գյուղերում կորոնավիրուսով հիվանդներ կան: Անվանվում են նաև կոնկրետ մարդկանց անուններ: Բնակիչները Ախալքալաքի հիվանդանոց այցելելու շատ դեպքեր կապվում են կորոնավիրուսի հետ:

ՀԱԿ-ում և Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում հերքվեցին բոլոր այն կոնկրետ և ոչ կոնկրետ դեպքերը, որոնց մասին մարդիկ խոսում են:

Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրենի, այսօրվա դրությամբ մունիցիպալիտետում COVID-19-ի ոչ մի դեպք չի գրանցվել:

«Այս ամենն ասեկոսեներ են, դա ճիշտ չէ, այս մարդը հիվանդ է սովորական սուր շնչառական վարակով: Մենք թեստեր չունենք, եթե կասկածում ենք, մեկուսացնում ենք և ուղարկում Ախալցիխե, հենց այնտեղ էլ թեստը հանձնում են, բայց նման դեպքեր չեն եղել», – ասաց Ավետիք Տոնականյանը:

Տեղեկատվությունը հերքեց և Շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը:

«Այս կինն արդեն երեք ամիս է տառապում թոքաբորբից, մեզ մոտ էր բուժվում, այնուհետև մեկնեց Բաթում, և երբ վերադարձավ, նրա վիճակը փոքր-ինչ վատացավ և շտապօգնություն կանչեցին, բայց մենք ստուգել ենք, կորոնավիրուսի ախտանշաններ չկային և նրան ուղարկել ենք տուն», – ասաց Ալեքսան Թորոյանը:

Կորոնավիրուսի պատճառով ստեղծված խուճապի պայմաններում ցանկացած անստույգ և անհավաստի տեղեկատվություն տարածվում է և ընդունվում լրջորեն, որը նպաստում է էլ ավելի մեծ խուճապի տարածմանը: