ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է զեկույց աշխարհում կրոնական ազատության վիճակի մասին: Զեկույցում կրոնական ազատությունը Վրաստանում գնահատվում է բացասական:
Պետքարտուղարության ամենամյա «Աշխարհում կրոնական ազատության մասին» 2014 թվականի զեկույցում Վրաստանը ներկայացված է առանձին գլխում:
Զեկույցում ասվում է, որ, չնայած Վրաստանի Սահմանադրությունը ապահովում է կրոնական ազատություն և առանձնացնում է եկեղեցին պետությունից, Վրաստանում հաճախակի են դարձել խտրականության դեպքեր կրոնական փոքրամասնությունների հանդեպ և աճում է Վրաց Ուղղափառ եկեղեցու ազդեցությունը ոչ միայն երկրի հասարակական, այլ նաև քաղաքական կյանքում:
«Վրաստանի իշխանությունները չկարողացան պահել իրենց խոստումները, փոքրամասնության կրոնական կազմակերպություններին պատկանող կարողության վերադարձման վերաբերյալ: Վրաստանի կրոնական փոքրամասնությունները նաև հաղորդում են, որ նրանց իրավունքները հաճախակի խախտվում են երկրի պետական, կրթական հաստատություններում: Եղել են դեպքեր, երբ մանկավարժները և դասախոսները կիրառել են բարոյական և ֆիզիկական բռնություն ոչ ուղղափառ կրոնի հետևորդ աշակերտների և ուսանողների նկատմամբ:
Կառավարությունը չի վարում համարժեք պայքար կրոնական դրսևորումների անհանդուրժողության դեմ: Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավորները իրենց մեծ ներդրումն ունեն երկրի հասարակությանը տրամադրելու կրոնական փոքրամասնությունների դեմ»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում:
Վրաստանի կրոնական հարցերով ազգային գործակալությունը ԱՄՆ պետքարտուղարության զեկույզը մեկնաբանել է, ասելով, որ այդ տվյալները հիմնված են մեկ աղբյուրի վրա, և չեն արտացոլում Վրաստանում տիրող իրական իրավիճակը: